Հասարակական

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 8.7 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են մոտ 8.7 հա խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 4-8-ը 26 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, հրդեհները բռնկվել են Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 2000 քմ, Ավան վարչական շրջանում՝ 6400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1600 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Կարբի գյուղում՝ 2000 քմ,

Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 5200 քմ, Աբովյան քաղաքում՝ 3200 քմ, Չարենցավան քաղաքում՝ 500 քմ, Պտղնի գյուղում՝ 14000 քմ, Արզական գյուղում՝ 2,5 հա, Արզնի գյուղում՝ 2300 քմ, Քարաշամբ գյուղում՝ 7000 քմ, Գետամեջ գյուղում՝ 3000 քմ, Բալահովիտ գյուղում՝ 1000 քմ, Ձորաղբյուր-Աբովյան ավտոճանապարհին՝ 8000 քմ,

Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղում՝ 2000 քմ:

Նշվում է, որ հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ ընդհանուր մոտ 8.7 հա տարածքներում բռնկված հրդեհները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում