Հասարակական

Հրշեջները մարել են «Տաշիր պիցցա»-ի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են «Տաշիր պիցցա»-ի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 9-ին, ժամը 05։31-ին ահազանգ է ստացել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր պիցցա» սննդի կետից նկատվում է ծուխ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհ է բռնկվել սննդի կետի պահեստային հատվածում (15 քմ):

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 06:16-ին, մարվել՝ 07:11-ին: Այրվել են կենցաղային և տնտեսական իրեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում