Հասարակական

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին. հուլիսի 5-8-ն ստացվել է 27 ահազանգ

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին. հուլիսի 5-8-ն ստացվել է 27 ահազանգ

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 5-8-ը 27 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, օձեր են նկատվել, մասնավորապես, Երևանում, Արտաշատ, Իջևան, Բերդ, Եղվարդ, Աբովյան, Չարենցավան, Թալին, Կապան քաղաքներում և Ոսկեվան, Օշական, Քասախ, Ակունք, Պռոշյան գյուղերում։

Ըստ աղբյուրի՝ դեպքերի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննումներ, որոնց արդյունքում հայտնաբերել են 2 լորտու տեսակի սողուն, 7 սահնօձ, 1 շահմար, 5 գյուրզա, 1 իժ, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում