Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում անասնագոմի տանիք և 10 հակ անասնակեր է այրվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 8-ին, ժամը 20:48-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Վայք քաղաքի Երկրաբանների փողոցում գտնվող անասնագոմում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երկրաբանների փողոցի տներից մեկին հարակից անասնագոմի տանիքում:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 21։14-ին, մարվել՝ 22։00-ին:Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 20 քմ) և 10 հակ պահեստավորած անասնակեր:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան