ՀՀ վարչապետն Անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի նախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Ալբերտո Ֆերնանդեսին՝ Անկախության տոնի առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանի ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին Արգենտինայի Հանրապետության Անկախության տոնի առթիվ:

Հայ-արգենտինյան դիվանագիտական հարաբերությունների ավելի քան երեսնամյա պատմության ընթացքում մեզ հաջողվել է ամրապնդել միջպետական կապերը, մեր երկրների ու ժողովուրդների միջև ավանդաբար ձևավորված ջերմ, բարեկամական հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը:

Վստահ եմ, որ միասնական ջանքերով կշարունակենք հարստացնել հայ-արգենտինյան փոխգործակցության օրակարգը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր ծրագրերով և նախաձեռնություններով` ի նպաստ մեր երկրների և ժողովուրդների բարօրության»։

Հայերեն Français Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ