Իրանի ԱԳՆ-ն կանչել է Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ նոր պատժամիջոցների պատճառով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին այն բանից հետո, երբ Լոնդոնը հերթական պատժամիջոցներն է սահմանել Իսլամական Հանրապետության դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը։

Ըստ հաղորդագրության՝ Իրանի ԱԳՆ-ում բրիտանական իշխանությունների հայտարարություններն ու դիրքորոշումները, ինչպես նաև Իրանի դեմ վերջին պատժամիջոցները համարում են ապօրինի միջամտություն և խստորեն դատապարտում են դրանք։

Գերատեսչությունում նաև նշել են, որ Բրիտանիայի ապակառուցողական մոտեցումն անընդունելի է, և Թեհրանը համարժեք և արդյունավետ հակամիջոցներ կձեռնարկի։

Մեծ Բրիտանիայի կառավարությունն ավելի վաղ պատժամիջոցներ էր սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կիբերհրամանատարության, Իրանի կիբերանվտանգության և մշակութային հեղափոխության գերագույն խորհուրդների, դրանց ղեկավարության և Իրանի մի շարք բանտերի պետերի դեմ: Սահմանափակումների հիմնավորման մեջ ասված է, որ հուլիսի 6-ի ցուցակում ընդգրկված կազմակերպությունները «մասնակցում են կամ մասնակցել են Իրանում մարդու իրավունքների լուրջ խախտումներին և, ի թիվս այլ բաների, պատասխանատվություն են կրում խոսքի ազատության, կարծիքների արտահայտման և խաղաղ հավաքների անցկացումը խախտելու կամ խախտելու կոչերի համար»։

Հայերեն Русский

ՄԱԿ-ում նշել են, որ օզոնային անցքը փոքրացել է մինչև վերջին տասնամյակների ընթացքում նվազագույն չափերը

Հայաստանը գազի մատակարարման հարցում շարունակելու է այլընտրանքներ փնտրելու մարտավարությունը. Ալեն Սիմոնյան

Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Մոսկվան կարծում է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները պետք է ամրապնդվեն գործողություններով

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակը

ՀՀ ԱԺ նախագահն ու Վրաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն

Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

ՀՊՏՀ-ի կազմակերպած այս տարվա աշխատանքի տոնավաճառին մասնակցել է ավելի քան 70 գործատու

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Բարբարա Բումանն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին