Պաշտոնական

ՀՀ-ն շահագրգիռ է հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել կապերը Վատիկանի հետ. վարչապետը՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ն շահագրգիռ է հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել կապերը Վատիկանի հետ. վարչապետը՝ Սուրբ Աթոռի առաքելական նվիրակին

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բեթենկուրին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության և Սուրբ Աթոռի միջև համագործակցությունը և նշել, որ հայկական կողմը շահագրգիռ է հետևողականորեն զարգացնել ու ամրապնդել կապերը Վատիկանի հետ՝ հիմնված քրիստոնեական արժեքների և մշակութային ժառանգության վրա:

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Այս համատեքստում, կարևորվել է առաջիկայում Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի այցը Հայաստան:

Նշվում է, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում