Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձված գումարն աճել է 109%-ով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց 2023-ի հունվար-հունիսին վերադարձվել է շուրջ 175.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 72.1 մլրդ դրամով կամ 69.5%-ով, իսկ 2021-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 91.7 մլրդ դրամով կամ 109%-ով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 103.7 մլրդ դրամ, իսկ 2021-ի նույն ժամանակահատվածում՝ 84.1 մլրդ դրամ:

«Մասնավորապես, ԱԱՀ գծով 2023թ. առաջին կիսամյակի ընթացքում վերադարձը կազմել է շուրջ 146.1 մլրդ դրամ, ինչը 2022թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 61.5 մլրդ դրամով կամ 72.7%-ով, իսկ 2021թ.-ի նույն ցուցանիշից` 77.2 մլրդ դրամով կամ 112.1%-ով: 2022 թ. ԱԱՀ գծով հունվար-հունիս ամիսների վերադարձը կազմել է 84.6 մլրդ դրամ, 2021 թ.-ին՝ 68.9 մլրդ դրամ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ եկամտային հարկի գծով 2023-ի առաջին կիսամյակի վերադարձը կազմել է շուրջ 27.2 մլրդ դրամ, որը 2022-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 8.8 մլրդ դրամով կամ 48%-ով, իսկ 2021-ի նույն ցուցանիշը գերազանցում է 16.7 մլրդ դրամով կամ 159.5%-ով: Եկամտային հարկի գծով վերադարձը 2022-ի առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 18.3 մլրդ դրամ, 2021-ի նույն ժամանակաշրջանում՝ 10.5 մլրդ դրամ:

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին