Հասարակական

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին. hունիսի 30-ից հուլիսի 2-ն ստացվել է 18 ահազանգ

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին. hունիսի 30-ից հուլիսի 2-ն ստացվել է 18 ահազանգ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը hունիսի 30-ից հուլիսի 2-ը 18 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, օձեր են նկատվել, մասնավորապես, Երևանում, Գավառ, Կապան, Աշտարակ, Մեծամոր, Չարենցավան քաղաքներում, Արզական, Առինջ և Նոր Երզնկա գյուղերում։

Ըստ աղբյուրի՝ դեպքերիի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննումներ, որոնց արդունքում հայտնաբերել 2 լորտու տեսակի սողուն, 1 գյուրզա, 2 սահնօձ, 3 շահմար, 2 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում