Լույս է տեսել լիբանանահայ գրող Սարգիս Նաջարյանի՝ կարդինալ Աղաջանյանին նվիրված  «Երանացման ճանապարհին» գիրքը

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ,2 ՀՈՒԼԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութում լույս է տեսել լիբանանահայճանաչվածգրող և լրագրող ՍարգիսՆաջարյանի՝ կարդինալ Պետրոս Աղաջանյանին նվիրված «Երանացման ճանապարհին» գիրքը։ Գիրքը ներկայացնում է հետաքրքիր դրվագներ Կիլիկիայի կաթողիկե հայ եկեղեցու հայրապետ, կարդինալ Գրիգոր-Պետրոս Աղաջանյանի կյանքից։ Դրանք, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՍարգիսՆաջարյանը, վկայություններ են կարդինալի անցած ճանապարհին, եկեղեցական, ազգանավեր գործունեությանն ու այն մեծ ժառանգությանը, որ թողել է կարդինալը։

«Գրքույկը լույս է տեսել Ամենապատիվ և գերերջանիկ Կաթողիկոս պատրիարքՌաֆայէլ Պետրոս ԻԱ Մինասեանիքաջալերանքով և Հայ Կաթողիկե Պատրիարքության աջակցությամբ։ Գիրքը թող համեստ վկայություն լինի Աստծո Ծառա Կարդինալ Աղաջանյանի սրբադասման դատին»,- նշեց Սարգիս Նաջարյանը՝ տեղեկացնելով, որ Վատիկանում ընթացքի մեջ են Պետրոս Աղաջանյանին երանելիների կարգին դասելու ուսումնասիրությունները։

Աղաջանյանը ղեկավարել է Կիլիկիայի Հայ կաթողիկե պատրիարքությունը՝ Կիլիկիայի կաթողիկե հայ եկեղեցու հայրապետն է եղել, ավելի ուշ Հռոմի պապ Պիոս XII-ը (1946թ.) նրան կարդինալի աստիճան է շնորհել։

Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը (ծննդյան անունը Ղազարոս) ծնվել է Ախալցխայում 1895թ.-ին: Ուսում է ստացել Հռոմում։ 1917 թվականին ձեռնադրվել է քահանա, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ուղարկվել է Թիֆլիս, որտեղ նշանակվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Կաթողիկե եկեղեցու հովիվ։ 1921 թվականին նրան հետ են կանչում Հռոմ, որտեղ ծառայում է հայկական հոգևոր ուսումնարանում։ 1934-ին Աղաջանյանին ուղարկում են Լիբանան, իսկ 1937-ին՝ 42 տարեկան հասակում, նա ընտրվում է Կիլիկիայի հայ կաթոլիկների Պատրիարք` Գրիգոր Պետրոս XV անունով։ Այս տարիներին Աղաջանյանը հնարավորինս օգնել է հազարավոր հայ փախստականների։ Բացի այդ, նրա ուժերով Բեյրութում կանգնեցվել է հայ ժողովրդի նահատակներին նվիրված առաջին հուշարձանը։

1946 թվականին, Պիոս XII պապից ընդունելով կարդինալի գլխարկը, Աղաջանյանը հայտարարել է. «Ընդունում եմ աստիճանը խոնարհությամբ և հպարտությամբ։ Խոնարհությամբ, քանզի գիտակցում եմ իմ անկատարությունը, իսկ հպարտությամբ, քանզի ի դեմս ինձ պատվում են իմ սիրելի հայ ժողովրդին, նրա սրբերի և նահատակների արյունը»։

1962 թվականին Աղաջանյանն առողջական խնդիրների պատճառով թողել է պատրիարքարանի ղեկավարությունը։ Մահացել է Հռոմում, 1971 թվականի մայիսի 10-ին։ Բացի հայ կաթողիկե համայնքի բարօրության համար աշխատելուց, Աղաջանյանը հարգանք է վայելել նաև որպես առհասարակ կաթոլիկ գործիչ։ Վատիկանի Երկրորդ տիեզերական ժողովում` 1962-65 թվականներին, նա եղել է Հրահանգների հանձնաժողովի անդամ, ինչպես նաև ժողովուրդների ավետարանչական միաբանության պրեֆեկտ։

Վատիկանն ուզում է կարդինալ Պետրոս Աղաջանյանին երանելիների կարգին դասել։ Վատիկանի հոգևորականներն Աղաջանյանի կենսագրության քննարկումը սկսել են 2022 թվականի հոկտեմբերի 28-ին։

Գրող, լրագրող ՍարգիսՆաջարյանըերկարտասնամյակներ«Արարատ» ևհայ կաթողիկե պատրիարքարանի«Մասիս»պարբերաթերիխմբագիրն է։ Ղեկավարել է Հայ Կրթական Բարեսիրական միությունը, գործուն մասնակցություն է ունեցել ու շարունակում է ունենալ հայ կաթողիկե պատրիարքության զանազան մարմիններում։ Անբասիր գործունեության համար Սարգիս Նաջարյանն արժանացել է բազմաթիվ պարգևների, այդ թվում՝ Հռոմի պապի ու հայ կաթողիկե պատրիարքներից։

ԱրմենուհիՄխոյան

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն