Հասարակական

Նոր Գեղիում երկու անասնագոմերի տանիքներ են այրվել

1 րոպեի ընթերցում

Նոր Գեղիում երկու անասնագոմերի տանիքներ են այրվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 1-ին, ժամը 17։36-ին ահազանգ է ստացել, որ Նոր Գեղի գյուղի Արմիկ Բարսեղյան փողոցում այրվում է անասնագոմ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկու իրար կից անասնագոմերի տանիքներում (ընդհանուր մոտ 120 քմ)։

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 18։31-ին, մարվել՝ 18։54-ին։ Այրվել են տանիքների փայտե կառուցատարրերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում