Հասարակական

ՀՀ վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Գեղեցիկ դադարից առաջ.Օհան Դուրյան» փաստագրական ֆիլմի պրեմիերային

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Գեղեցիկ դադարից առաջ.Օհան Դուրյան» փաստագրական ֆիլմի պրեմիերային

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում ներկա է գտնվել աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի 100-ամյա հոբելյանին նվիրված «Գեղեցիկ դադարից առաջ. Օհան Դուրյան» լիամետրաժ փաստագրական ֆիլմի պրեմիերային:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ֆիլմում փորձ է արվել համադրել և ի մի բերել դուրյանական արվեստի ամբողջ ներկապնակը, ամփոփ ներկայացնել մեծ դիրիժորի կյանքի դրամատիկ և նշանակալի դրվագները, ինչպես նաև գործունեությունը:

Ֆիլմը ստեղծվել է Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյա հոբելյանական հանձնաժողովի կողմից հաստատված միջոցառումների շրջանակում՝ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Ֆիլմը նկարահանել է «Օրդեր ֆիլմ փրոդաքշնը»՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ:

Ֆիլմի ռեժիսորն է Հայկ Օրդյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում