Պաշտոնական

Վարչապետն ընդունել է բրիտանա-նիդերլանդական Shell-ի պատվիրակությանը. ընկերությունը ՀՀ-ում կբացի 25 բենզալցակայան

1 րոպեի ընթերցում

Վարչապետն ընդունել է բրիտանա-նիդերլանդական Shell-ի պատվիրակությանը. ընկերությունը ՀՀ-ում կբացի 25 բենզալցակայան

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բրիտանա-նիդերլանդական Shell ընկերության ԱՊՀ և Մերձավոր Արևելքի երկրների գծով փոխտնօրեն Ջոանա Քուենսբերգի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է հեղինակավոր ընկերության մուտքը հայկական շուկա, որի առաջին բենզալցակայանը հունիսի 29-ին բացվել է Երևանում: Նիկոլ Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ընկերությունն իր գործունեությամբ նոր որակ և բիզնես մշակույթ կներդնի հայկական շուկայում: Վարչապետն ընկերությանը մաղթել է հաջողություններ և ընդգծել, որ Կառավարությունը շարունակելու է հետևողական քայլերը բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ:

Ըստ աղբյուրի՝ Ջոանա Քուենսբերգը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը՝ ՀՀ-ում Shell ընկերության ներգրավմանն աջակցելու համար և մանրամասներ փոխանցել հետագա ծրագրերի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ առաջիկա 5 տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է Երևանում և բոլոր մարզերում գործարկել 25 բենզալցակայան, որտեղ կմատուցվեն նաև տարբեր այլ ծառայություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում