IDBank-ի աշխատավարձային քարտերը՝ այժմ ավելի շահավետ պայմաններով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: IDBank-ի IDsalary փաթեթի շրջանակում տրամադրվող (տրամադրված) քարտերից հուլիսի 1-ից 0%-ով կարելի է գումար կանխիկացնել ոչ միայն IDBank-ի, այլ նաև ԱրՔա անդամ Բանկերի բանկոմատներից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին բանկից, IDBank-ի պրոդուկտների մշակման վարչության ղեկավար Հասմիկ Ղուկասյանի խոսքով՝ հաճախորդներից ստացված բազմաթիվ հարցումների վրա հիմնվելով՝ որոշում են կայացրել ընձեռել այս հնարավորությունը։ «Մեր հաճախորդների հարմարավետությունն ապահովելու նպատակով մենք որոշեցինք IDsalary փաթեթի շրջանակում տրամադրված քարտերի համար մինչև 500․000 դրամ անվճար կանխիկացման հնարավորություն տալ ԱրՔա համակարգի բոլոր բանկոմատներից։ Այսինքն՝ մեր հաճախորդներն այլևս ստիպված չեն լինի փնտրել IDBank-ի բանկոմատները գումարն առանց միջնորդավճարի կանխիկացնելու համար», - ասում է Հասմիկ Ղուկասյանը։

Ըստ աղբյուրի՝ IDBank-ի բանկոմատներից IDsalary փաթեթով տրամադրված քարտերով կանխիկացման ամսական սահմանաչափը շարունակում է մնալ 1 մլն դրամը, իսկ IDBank-ով աշխատավարձ ստանալու առավելությունները բազմաթիվ են, և փաթեթից օգտվող հաճախորդները կարող են․

  • Պատվիրել Mastercard Standard կամ Visa Gold քարտատեսակներ՝ սպասարկման շահավետ պայմաններով,
  • Ստանալ հիփոթեքային վարկ արտոնյալ պայմաններով,
  • Ստանալ արտոնյալ տարեկան անվանական տոկոսադրույք վարկերի ու վարկային գծերի համար,
  • Ունենալ 20% զեղչ Բանկի պահատեղերի վարձակալության համար։

IDsalary աշխատավարձային փաթեթինմիանալու համար անհրաժեշտ է․

  1. Լրացնել հայտը Զանգերի կենտրոնի միջոցով կամ Բանկի մասնաճյուղում,
  2. Ստանալ IDBank-ի՝ Ձեր նախընտրած քարտը,

Ձեր կազմակերպության Հաշվապահական հաշվառման բաժնին տրամադրել քարտի տվյալները և ստանալ աշխատավարձը IDBank-ում՝ օգտվելով աշխատավարձային փաթեթի լայն առավելություններից։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին