Հասարակական

Հայաստանը Եվրաջասթի հետ քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի կնքման բանակցություններ է վարում

2 րոպեի ընթերցում

Հայաստանը Եվրաջասթի հետ քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի կնքման բանակցություններ է վարում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 30-ին ընդունել է ՀՀ դատախազության հիմնադրման 105-ամյակի միջոցառմանը և Եվրոպայի խորհրդի գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Եվրոպական միության քրեական արդարադատության գործակալության (Եվրաջասթ) փոխնախագահ Բոշտյան Շկռլեցին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազությունից, Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Եվրաջասթի գործընկերոջը Հայաստան այցելելու համար և ընդգծել, որ Հայաստանն իր պետականության ձևավորման ճանապարհի ընթացքում մշտապես կարևորել է միջազգային տարբեր կառույցների հետ հարաբերությունների հաստատումն ու զարգացումը: «2021 թվականի մարտից Հայաստանին հնարավորություն է ընձեռնվել դիտարկել Եվրաջասթին միանալու հարցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ահաբեկչության և անդրազգային ծանր հանցագործությունների դեմ պայքարի հարցում Եվրաջասթին անդամակցող երկրների իրավապահ մարմիններին համակարգված և արդյունավետ աջակցություն ցուցաբերելը Գործակալության հիմնական նպատակներից է՝ 2022 թվականից Հայաստանը բանակցություններ է սկսել ԵՄ-ի հետ՝ Եվրաջասթի և Հայաստանի միջև քրեական գործերով դատական համագործակցության մասին համաձայնագրի նախագծի շուրջ»,- ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազը՝ վստահություն հայտնելով, որ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո քրեական գործերով միջազգային համագործակցությունն էլ ավելի կզարգանա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում