Պաշտոնական

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվան ընդառաջ հունիսի 29-ին այցելել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, դեսպանության անձնակազմին և Միացյալ Նահանգների ժողովրդին ազգային տոնի առթիվ և մաղթել հաջողություններ:

Նախագահն ընդգծել է ԱՄՆ աջակցության կարևորությունը անկախացումից հետո Հայաստանի զարգացման և երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ամերիկյան հարաբերությունների առկա օրակարգի և բազմաշերտ համագործակցության շարունակական զարգացման վերաբերյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում