Հասարակական

Վիրավորում ստացած զինծառայողներ չկան. Արցախի ՊՆ-ն հորդորում է ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել

1 րոպեի ընթերցում

Վիրավորում ստացած զինծառայողներ չկան. Արցախի ՊՆ-ն հորդորում է ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հորդորում է ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել, դիտավորությամբ ապատեղեկատվության չտարածել:

«Համացանցի որոշ օգտատերեր շրջանառում են ստահոդ տեղեկություններ այն մասին, թե իբր հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել պաշտպանության բանակի 8 զինծառայող:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ստահոդ և կեղծ լուրեր չշրջանառել, դիտավորությամբ ապատեղեկատվության չտարածել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Արցախի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ ևս մեկ անգամ հիշեցվում է, որ հունիսի 28-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել է ՊԲ 4 զինծառայող, վիրավորում ստացած զինծառայողներ չկան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում