Հասարակական

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժել է երեք մարդ

1 րոպեի ընթերցում

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով տուժել է երեք մարդ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը hունիսի 27-ին, ժամը 16:03-ին ահազանգ է ստացել, որ Օհանավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են BMW և «Mercedes-Benz» (վարորդ` Ա. Հ., ծնված 1991 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Նշվում է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն․ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել գազի բալոնների փականները, BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են Աշտարակի բժշկական կենտրոն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում