Հասարակական

Փրկարարները հեռացրել են ծառն Ախթալայի Թումանյան փողոցում կայանված ավտոմեքենայից. երթևեկությունը վերականգնվել է

1 րոպեի ընթերցում

Փրկարարները հեռացրել են ծառն Ախթալայի Թումանյան փողոցում կայանված ավտոմեքենայից. երթևեկությունը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 27-ին, ժամը 14:09-ին ահազանգ է ստացել, որ Ախթալա քաղաքում ծառն ընկել է ավտոմեքենայի վրա. ավտոմեքենայում արգելափակված քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 10 հասցեի մոտակայքում ծառն ընկել է VAZ մակնիշի ավտոմեքենայի վրա. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ արգելափակված վարորդ Հ. Դ.-ն (ծնված 1953 թ.) և ուղևոր Է. Դ.-ն (ծնված 1950 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հեռացրել են ծառը. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում