Տարածաշրջանային

Իրանի հարավ-արևելքում ավազամրրիկից տուժածների թիվը գերազանցել է 1000-ը

1 րոպեի ընթերցում

Իրանի հարավ-արևելքում ավազամրրիկից տուժածների թիվը գերազանցել է 1000-ը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին օրերին Իրանի ավելի քան 1000 քաղաքացիներ են տուժել ավազամրրիկի հետևանքներից, որը պատուհասել է հանրապետության հարավ-արևելքի Սիստան և Բելուջիստանի նահանգը։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից:

Նշվում է, որ ըստ փրկարար ծառայությունների տվյալների՝ 1 059 մարդ ստիպված է եղել օգնության դիմել բուժհաստատություններ։ Նրանցից առնվազն 145-ը դեռ գտնվում են բժիշկների հսկողության տակ՝ զարգացած բարդությունների պատճառով։ Բժիշկները նշում են, որ տուժածներն ունեն շնչառության, տեսողության և սրտանոթային համակարգի հետ կապված խնդիրներ։

«Արմենպրես»-ը մինչ այս հաղորդել էր ավազամրրիկների հետևանքով առնվազն 764 տուժածի մասին: Օդերևութաբանները նշել էին, որ Սիստան և Բելուջիստանի տարածքում հորիզոնական տեսանելիությունը կրճատվել է մինչև 3 կմ, այդ թվում՝ նահանգի վարչական կենտրոն Զահեդանի օդանավակայանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում