Տնտեսություն

Տնտեսական կայունությունը խթան է հանդիսացել հայկական պարտատոմսերով ներդրումներ կատարելու համար․տնտեսագետ

5 րոպեի ընթերցում

Տնտեսական կայունությունը խթան է հանդիսացել հայկական պարտատոմսերով ներդրումներ կատարելու համար․տնտեսագետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի հակադրություն աշխարհում առկա ռիսկերի կուտակումներին՝ Հայաստանի տնտեսական բարենպաստ զարգացումներն ու տնտեսական կայուն միջավայրի ձևավորումը նպաստում են նրան, որ մեր երկրի համար այդ ռիսկերի տեսակարար կշիռը գնահատվի բավականին ցածր։ Այդ մասին է վկայում տարբեր կառույցների կողմից Հայաստանին տրված սուվերեն վարկանիշը։ Տնտեսական զարգացումը, ֆինանսական հոսքերը, գնաճային միջավայրը հանգեցրել են նրան, որ ձևավորվել է հայկական պարտատոմսերի եկամտաբերության շատ բարձր մակարդակ։

«Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Հայկ Բեջանյանն՝ անդրադառնալով ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հայտարարությանը, ըստ որի՝ արտասահմանյան ներդրումային հիմնադրամները հետաքրքրություն են ցուցաբերում Հայաստանի պետական պարտատոմսերի նկատմամբ։

Եթե 2021 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին օտարերկրյա ներդրողների ձեռքում եղել են 20 մլն դոլարից մի փոքր ավելի դրամային պարտատոմսեր, ապա 2023 թվականի ապրիլին դրանց ծավալը հասել է 146 մլն դոլարի (վերահաշվարկով)։ Համապատասխանաբար, ոչ ռեզիդենտների մասնաբաժինը դրամային պետական պարտատոմսերի գնորդների շրջանում աճել է 0,9%-ից մինչև 3,5%:

«Ցանկացած դեպքում ֆինանսական շուկայում փոխառնություն իրականացնողներն առաջնորդվում են երկու կարևոր հանգամանքով, որոնցից առաջինը ռիսկն է, իսկ երկրորդն այդ ռիսկի դիմաց պարգևավճարը։ Որքան բարձր է պարգևավճարը, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ ներդրողները կցուցաբերեն մեծ հետաքրքրություն տվյալ արժեթղթերով ներդրումներ կատարելու գործընթացին։ Հայկական շուկան իր պարտատոմսերով բացառություն չէ»,- ասաց Բեջանյանը։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ վերոհիշյալ երկու գործոնները շատ ներդրողների դրդել են մտնել հայկական ֆինանսական շուկա՝ հատկապես ներկայություն ապահովելով երկարաժամկետ պարտատոմսերով ներդրումներ կատարելու գործընթացներում, որովհետև երկարաժամկետ պարտատոմսերը թույլ են տալիս ավելի շատ խուսափել արտարժույթային ռիսկերից և ավելի քիչ կորուստներ ունենալ։ Հենց այդ առումով էլ հայկական դրամով արտահայտված պարտատոմսերը դարձել են շուկայի ներդրողների համար միանգամայն գրավիչ։

«Այդուհանդերձ, պետք է նշել, որ այդ հետաքրքրությունը դեռ ընդգրկում է փոքր ծավալներ։ Ճիշտ է, երբ համեմատում ենք նախորդ տարիների ծավալների հետ, աճը նշանակալի է, բայցևայնպես, այն դեռ չի գերազանցում պարտատոմսերի ամբողջ շուկայի 3-4 տոկոսը»,-ասաց տնտեսագետը։

Անդրադառնալով հայկական ֆինանսական շուկայում հայկական պարտատոմսերի և եվրոբոնդների մրցակցությանը՝ Բեջանյանն ընդգծեց, որ արտարժույթային պարտատոմսերի դեպքում եկամտաբերությունն այնքան բարձր չէ, որքան հայկական դրամով արտահայտված եվրոբոնդների պարագայում։ Դա է պատճառը, որ հաճախ ներդրողները եվրոբոնդների կամ դոլարով արտահայտված պարտատոմսերի ընտրության ժամանակ ընտրում են այլ երկրների կողմից թողարկված արժեթղթերը։

«Իհարկե, երբ համեմատում ենք հայկական պարտատոմսերը միջազգային շուկայում շրջանառվող արժեթղթերի հետ, ապա մեր երկրում ռիսկերի մակարդակը բարձր է: Բայց, չնայած այդ հանգամանքին, հատկապես այս փուլում, երբ հայկական դրամը բավականին արժևորվել է արտարժույթի նկատմամբ, պարտատոմսերն, ըստ այդմ, ստացել են ևս մեկ առավելություն՝ դրամով ստացված տոկոսային եկամուտը արտարժույթով վերափոխվելիս ապահովում է ավելի մեծ ծավալներ։ Այդ իրողությունը մի քանի բաղադրիչներով ազդել է եկամտաբերության վրա, ներդրողների համար խթան է հանդիսացել հայկական պարտատոմսերով ներդրումներ կատարելու համար»,- ասաց Բեջանյանը։

Նրա կարծիքով՝ Կառավարությունը տվյալ հանգամանքը հաշվի է առնում նաև պետական պարտքի ռազմավարությունը մշակելիս, որում շեշտադրում է արված արտաքին պարտքի մարումից աստիճանաբար ներքին պարտքի մարմանն անցում կատարելու վրա, որովհետև պետական պարտքի կառավարման տեսանկյունից՝ միշտ ներքին պարտքն ավելի քիչ ռիսկային է համարվում, այսինքն՝ ինչ-ինչ խնդիրներ առաջանալու դեպքում միշտ ավելի հեշտ է գտնել միջոցներ ներքին պարտքը մարելու համար։

«Եթե մենք մի կողմից խնդիր ենք դնում բարելավել պարտքի կառավարման անվտանգությունը, ապա պետք է հասկանալ, որ մյուս կողմից դրա համար սկսում ենք կրկնակի թանկ վճարել, ուստի պետք է լուրջ հաշվարկներ կատարել՝ գտնելու այն օպտիմալ կետը, որի պարագայում և՛ անվտանգության հուսալի մակարդակ կունենանք, և՛ կխուսափենք արտարժույթային ռիսկերից։ Ֆինանսական հոսքերի շարունակական զարգացման գլխավոր նախապայմանը կայունությունն է։ Այս պահին ունենք մի իրավիճակ, որը ձեռնտու է արտասահմանյան ներդրողներին, և այդ հոսքերը կշարունակվեն այնքան ժամանակ, որքան կպահպանվեն բարենպաստ պայմանները»,- եզրափակեց Բեջանյանը։

Մանվել Մարգարյան

Հայաստանի ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան

Տնտեսություն

Հայաստանի ագրոպարենային ապրանքների 58 տոկոսն է արտահանվում Ռուսաստան

Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել շուրջ 410 գյուղտեխնիկա

Տնտեսություն

Լիզինգի պետական աջակցության ծրագրով ֆերմերներն այս տարի ձեռք են բերել շուրջ 410 գյուղտեխնիկա

Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն

Տնտեսություն

Հայաստանում մթերվել է շուրջ 6000 տոննա պտուղ-բանջարեղեն

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է՝ հասնելով 62 հազար տոննայի

Տնտեսություն

Հայաստանից թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն աճել է՝ հասնելով 62 հազար տոննայի

Հայաստանում ստվերի կրճատման դինամիկան շարունակվում է

Տնտեսություն

Հայաստանում ստվերի կրճատման դինամիկան շարունակվում է

Հայաստանում գործում են օֆշորային սխեմաներ, որոնք լայն տարածում ունեն․ ՊԵԿ նախագահ

Տնտեսություն

Հայաստանում գործում են օֆշորային սխեմաներ, որոնք լայն տարածում ունեն․ ՊԵԿ նախագահ

Ցինդաոյի նավահանգստի՝ արհեստական բանականությամբ աշխատող տերմինալը Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացի վառ վկայությունն է

Տնտեսություն

Ցինդաոյի նավահանգստի՝ արհեստական բանականությամբ աշխատող տերմինալը Չինաստանի տեխնոլոգիական առաջընթացի վառ վկայությունն է

ՀՀ-ն այլ երկրների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակում կիրականացնի

Տնտեսություն

ՀՀ-ն այլ երկրների հետ ֆինանսական հաշիվների վերաբերյալ ավտոմատ փոխանակում կիրականացնի

ՊԵԿ-ը 6 ամսվա ընթացքում ապահովել է 1 տրլն 187.6 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Ֆինանսներ

ՊԵԿ-ը 6 ամսվա ընթացքում ապահովել է 1 տրլն 187.6 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հարցում աշխատում է ԱՄՆ-ի հետ, գործընթացն առարկայական փուլ է մտել

Տնտեսություն

Հայաստանը նոր ատոմակայան կառուցելու հարցում աշխատում է ԱՄՆ-ի հետ, գործընթացն առարկայական փուլ է մտել

Ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի Pullman պրեմիում բրենդը կներկայացվի Հայաստանում՝ Pullman Living and Residences Yerevan համալիրով

Տնտեսություն

Ֆրանսիական Accor հյուրանոցային խմբի Pullman պրեմիում բրենդը կներկայացվի Հայաստանում՝ Pullman Living and Residences Yerevan համալիրով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում