Հասարակական

Ճամբարակ-Վարդենիս ավտոճանա­պարհին հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

1 րոպեի ընթերցում

Ճամբարակ-Վարդենիս ավտոճանա­պարհին հրդեհի բռնկմամբ ՃՏՊ է տեղի ունեցել. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 26-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացել, որ Ճամբարակ-Շորժա ավտոճանա­պարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան բռնկվել է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 55-րդ կմ-ին՝ Փամբակ գյուղի մոտակայքում, «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ․ Հ․, ծնված 1992 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 5 մետր) և բռնկվել․ վարորդը և ուղևոր Դ․ Կ․-ն (ծնված 1992 թ․) ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վարդենիսի բժշկական կենտրոն։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։36-ին, մարվել՝ 15։43-ին։ Այրվել է ավտոմեքենան։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում