ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և ՀՀ կրթության, գիտության մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Հայաստանի ժողովրդական նկարիչ Վալմարի(Վլադիմիր Մարգարյան) արվեստանոց և նկարչի արվեստի սրահ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Ժողովրդական նկարիչը ներկայացրել է իր աշխատանքները, պատմել երկարատև գործունեության մասին:
Ըստ աղբյուրի՝ ցուցասրահը ներկայացնում է Վալմարիև նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանիգեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։
Նշվում է, որ նկարչի ստեղծագործությունները ցուցադրվում են Հայաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Ճապոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում և թանգարաններում: