ԵՄ-ն սահմանել է Իրանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը սահմանել է Իրանի դեմ պատժամիջոցների իններորդ փաթեթը՝ սև ցուցակում ներառելով Իսլամական Հանրապետության 7 պետական պաշտոնյաների՝ «մարդու իրավունքների լուրջ խախտումների համար»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ասված է Եվրամիության խորհրդի հրապարակած մամուլի հաղորդագրությունում:

Պատժամիջոցները սահմանվել են 2022-2023 թթ.-ին Իրանում համազգային ցույցերի ընթացքում Իրանի իրավապահ մարմինների կողմից ցուցարարների դեմ ուժի կիրառման, ցուցարարների նկատմամբ մահապատիժ սահմանելու համար:

Պատժամիջոցների ցանկում ներառված են երկու նահանգապետ, դատախազ, դատավորի տեղակալ և ոստիկանության երեք սպա։ ԵՄ-ն կփակի նրանց մուտքն իր տարածք և կսառեցնի նրանց եվրոպական ակտիվները:

ԵՄ-ն նաև Իրանին կոչ է արել վերջ դնել ցուցարարների դեմ մահապատիժ կիրառելու գործելակերպին:

Ըստ մամուլի հաղորդագրության՝ Իրանի դեմ պատժամիջոցների ցանկում այժմ ընդգրկված են 223 ֆիզիկական անձինք և 37 կազմակերպություններ:

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս