ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 25-ին, ժամը 11:58-ին ահազանգ է ստացել, որ Ոսկեվան գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում ճանապարհը փլուզվել է։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Ոսկեվան գյուղում՝ ճանապարհամերձ հատվածում, տեղի է ունեցել հողաշերտի սահք (մոտ 16 խմ, 8 մ երկարությամբ և մոտ 4 մ լայնությամբ)։
Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը։