Պաշտոնական

Վարչապետ Փաշինյանը Պետականության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի վարչապետ Գոլոբին

1 րոպեի ընթերցում

Վարչապետ Փաշինյանը Պետականության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի վարչապետ Գոլոբին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովենիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Գոլոբին՝ Պետականության օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, ուղերձում նշված է. «Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Սլովենիայի Հանրապետության Պետականության օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում Ձեր երկրին և ժողովրդին։

Հայ-սլովենական բարեկամական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն արտահայտվում են բարձր մակարդակի այցերով, միջազգային հարթակներում միմյանց սատարմամբ և շփումներով, որոնց թվում է ընթացիկ տարվա հունիսի սկզբին Քիշնևում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակում մեր հանդիպումը:

Պատրաստակամ եմ Ձեզ հետ միասին շարունակական ջանքեր գործադրել հայ-սլովենական հարաբերությունների զարգացման ուղղությամբ ամենատարբեր ոլորտներում՝ ի բարօրություն մեր երկրների և ժողովուրդների»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում