Երևանում գիշերը հնչած կրակոցի և խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2023թ. հունիսի 24-ին՝ ժամը 00:24-ի սահմաններում, Երևան քաղաքի Ղազար Փարպեցու փողոցի 11Ա հասցեի մոտ հնչած կրակոցի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի, նախնական տվյալներով՝ նշված հասցեի մոտ երկու տղամարդու միջև անձնական հարցերի շուրջ ծավալված վիճաբանության արդյունքում նրանցից մեկը հարվածներ է հասցրել մյուսին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։ Այդ ընթացքում հնչել է կրակոց, նախնական տվյալներով, որսորդական հրացանից։ Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ 12մմ տրամաչափի կրակված պարկուճ։

Տղամարդկանցից մեկը վնասվածքներով տեղափոխվել է «Հերացի թիվ 1» ԲԿ. նախնական տվյալներով՝ ստացած վնասվածքները հրազենային չեն։

Նշանակվել են դատաբժշկական, ինչպես նաև՝ դատաձգաբանական փորձաքննություններ։

Վարույթի շրջանակներում, հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, վիճաբանության մյուս մասնակիցը ձերբակալվել է։

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն Русский

Թրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակը

ԱԺ նիստ

Ջրային կոմիտեի ղեկավար կազմը երկօրյա այցով եղել է Տավուշի մարզում

Էդվարդ Ասրյանն ու Ռաջեշ Կումար Սինգհը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության հարցերը

Ռոմանոս Պետրոսյանը թվարկել է ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման ընթացքում արձանագրված ձեռքբերումները

Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր

36 տարեկանում մահացել է հոլիվուդյան դերասանուհի Հեյդեն Փանեթիերը

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Շիրակում շարունակվում են դպրոցների և բուժհաստատությունների կառուցման և վերանորոգման աշխատանքները

Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով 1 անձ կալանավորվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաղորդագրություններ է փոխանակել Թրամփի աշխատակազմի ղեկավարը ձևացող անձի հետ