Այս դժվարին ժամանակաշրջանում Լյուքսեմբուրգի սկզբունքային աջակցությունը փաստում է, որ ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանը միայնակ չէ. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության վարչապետ Քսավիե Բետելին՝ ազգային տոնի առթիվ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ազգային տոնի կապակցությամբ։

Մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակի վրա՝ լավագույնս հիմք ծառայելով համագործակցության ուղղությունների առավել ընդլայնման և ամրապնդման համար։

Պետությունների բարեկամությունն ամրանում է ժամանակի արհավիրքներին դիմակայելով։ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունը բազմիցս վերահաստատել է, որ հանդիսանում է Հայաստանի բարեկամը՝ անկախ քաղաքական նպատակահարմարությունից և աշխարհաքաղաքական իրողություններից։ Պատմական այս դժվարին ժամանակաշրջանում Ձեր երկրի սկզբունքային աջակցությունը վերստին փաստում է, որ ժողովրդավարական արժեքներ դավանող Հայաստանը միայնակ չէ։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի գործադրմամբ կամրապնդենք Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունը և միջազգային հարթակներում փոխգործակցությամբ կնպաստենք մեր երկրների կայուն զարգացմանը։

Վերստին ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լյուքսեմբուրգի բարեկամ ժողովրդին այս նշանակալի օրվա կապակցությամբ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և նորանոր հաջողություններ»։

Հայերեն العربية English Français Русский

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան