Հասարակական

ՃՏՊ Ջերմուկ քաղաքում. կա մեկ զոհ և երկու տուժած

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Ջերմուկ քաղաքում. կա մեկ զոհ և երկու տուժած

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 21-ին, ժամը 17:57-ին ահազանգ է ստացել, որ Ջերմուկ քաղաքում՝ Սուրբ Գայանե եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Պ., ծնված 2008 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա ծառին․ կա մեկ զոհ և երկու տուժած։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած Ա. Ս.-ն (ծնված 2008 թ.) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայքի բուժմիավորում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացու դին, մոտեցրել դի տեղափոխող մեքենային, իսկ վարորդին պատգարակով մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս ևս հոսպիտալացվել է Վայքի բուժմիավորում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում