ԱՍՀ նախարարությունը և ՀՕՖ-ի «Երեխաների պաշտպանության կենտրոն»-ը համագործակցության համաձայնագիր են ստորագրել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը և այդ համատեքստում երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման, ինչպես նաև խնամատարության զարգացման ուղղությամբ աշխատանքների կատարելագործումը՝ համաձայնագիր է ստորագրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայ օգնության ֆոնդի «Երեխաների պաշտպանության կենտրոն»-ի միջև։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, օգտագործելով նախարարության և հիմնադրամի ներուժը՝ կողմերը համագործակցելու են երեխաների հիմնահարցերի ոլորտի բարելավմանն ուղղված ծրագրերի, մասնավորապես, երեխաների՝ իրենց կենսաբանական կամ հարազատ ընտանիքների հետ վերամիավորման, խնամատար ինստիտուտի զարգացման, բռնության ենթարկված երեխաների պաշտպանության կազմակերպման և այլ ուղղություններով։

Ըստ աղբյուրի՝ համաձայնագրի շրջանակում մշակվելու են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստման դասընթացի մոդուլներ, ընտանիքի և աջակցության կենտրոնների շուրջօրյա բաղադրիչում խնամք ստացող երեխաների՝ ընտանիքների հետ վերամիավորման աշխատանքների մեթոդական ուղեցույցներ։

Նշվում է, որ կողմերը ևս մեկ անգամ ընդգծել են կառուցողական և շարունակական փոխգործակցության դերը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացման գործում։

Հայերեն

Կառավարությունը միջոցներ է հատկացրել մարզական ենթակառուցվածքների զարգացման նպատակով

Շաքարի ներմուծողների թիվն ավելացել է, շուկայի ուսումնասիրությունը շարունակվում է․ Շուշան Սարգսյան

Դպրոցներում սպառողական կրթություն ներդնելու աշխատանքներ են սկսվել․ Շուշան Սարգսյան

Ղազախստանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփում

Առանց Իրանի յոթ պայմանների կատարման ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջընթաց չի լինի. Ղալիբաֆ

ԱԺ-ում պատգամավորները բարձրացրել են առցանց տաքսիների գների և միջնորդավճարների հիմնավորվածության հարցը

Թաիլանդի մի քանի շրջան աղետի գոտի է հայտարարվել հեղեղումների պատճառով

Մհեր Գրիգորյանն ու Յոհաննես Լուխները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացը

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին