Հայաստանը շարունակում է մնալ Ադրբեջանում ատելության խոսքի թիրախում. եվրոպական հանձնաժողովի զեկույցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը շարունակում է ռասիստական կարծրատիպեր քարոզող լեզվի օգտագործումը և թշնամանքի հրահրումը: Հանրային քննարկումները նշանավորվել են քաղաքական գործիչների հրապարակային հայտարարություններում Հայաստանի դեմ հրահրող հռետորաբանության կիրառմամբ, այդ թվում՝ ամենաբարձր քաղաքական մակարդակում, ինչպես նաև ավանդական և սոցիալական լրատվամիջոցներում ատելություն պարունակող բովանդակության լայն տարածմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրված է Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ)՝ Ադրբեջանի վերաբերյալ 6-րդ զեկույցում:

Փաստաթղթում նշվում է, որ դպրոցական դասագրքերում խտրական վերաբերմունք կա հայերի դեմ: ՌԱԵՀ-ը մտահոգություն է հայտնում, որ հարևան երկրի նկատմամբ Ադրբեջանի կողմից ատելության խոսքի օգտագործում է նկատվում երիտասարդների շրջանում դպրոցից և դպրոցից դուրս, ինչը կարող է հետագա թշնամանքի համար հող նախապատրաստել:

ՌԱԵՀ-ը նաև անդրադառնում է 2021 թ.-ի ապրիլին Բաքվում «Ռազմավարի պուրակի» բացմանը, ինչը նույնպես մեծ քննադատություն է առաջացրել:

«ՌԱԵՀ-ը կիսում է այլ միջազգային մարմինների, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատարի և Ռասայական խտրականության վերացման մասին հանձնաժողովի արտահայտած լուրջ մտահոգությունները «ագրեսիայի» լեզվի դիմելու և պարբերաբար թշնամական թեզերի առաջ քաշման առնչությամբ, որոնք քարոզում են ռասիստական կարծրատիպեր և հավերժացնում թշնամանքը», - նշված է զեկույցում:

Զեկույցում նշվում է նաև բազմաթիվ հաղորդումների մասին, որոնք ՌԱԵՀ-ը ստացել է հայերի դեմ բռնության, կամայական սպանությունների, նրանց գույքի ոչնչացման մասին 2020 թ.-ի պատերազմից ընթացքում և դրանից հետո:

Հայերեն العربية English Français Русский Türkçe

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները