Պաշտոնական

ՀՀ փոխվարչապետը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում ՄԱԿ գործակալությունների ներգրավման կարևորությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ փոխվարչապետը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցչի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում ՄԱԿ գործակալությունների ներգրավման կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, ընդգծելով կայուն զարգացման նպատակների կարեւորությունը երկկողմ համագործակցության օրակարգի շրջանակներում՝ կողմերը մտքեր են փոխանակել այս ուղղությամբ իրականացվող ընթացիկ եւ հեռանկարային ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես՝ երկուստեք կարեւորվել է սահմանամերձ համայնքների դիմադրողականության բարձրացմանը եւ սոցիալ-տնտեսական զարգացմանը, «կանաչ» տնտեսական օրակարգի առաջմղմանը, ինչպես նաեւ առողջապահական, կրթական եւ բնապահպանական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում փոխվարչապետ Խաչատրյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում միջազգային, այդ թվում՝ ՄԱԿ գործակալությունների՝ տեղում ներգրավման կարեւորությունը՝ ստեղծված իրավիճակին ծանոթանալու եւ բնակչության հումանիտար խնդիրները հասցեագրելու նպատակով։ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչն, իր հերթին, մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու ՀՀ սահմանամերձ համայնքների վերականգնմանն ուղղված աջակցության տրամադրումը։

Նաթիա Նացվլիշվիլին վերահաստատել է Հայաստանի ընթացիկ բարեփոխումների օրակարգին աջակցելու պատրաստակամությունը՝ կարեւորելով նախանշված ուղղություններով համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում