Չորս ավտոմեքենաների մասնակցությամբ ՃՏՊ «Դալմա Գարդեն Մոլ»-ի մոտակայքում․ կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 18-ին, ժամը 14։09-ին ահազանգ է ստացել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կա արգելափակված քաղաքացի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Renault Captur» (վարորդ՝ Հ․ Ա․), «Opel Astra» (վարորդ՝ Դ․ Ա․), «Nissan Bluebird» (վարորդ՝ Հ․ Ա․) և թիվ 258 համարի երթուղին սպասարկող «GAZel» (վարորդ՝ Ա․ Պ․) մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներ Դ․ Ա․-ն, Հ․ Ա․-ն և «Renault Captur» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս․ Կ․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն։

Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են «Renault Captur» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները և փակել վերջինիս գազի բալոնի փականը։

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան