Հասարակական

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին. երեք օրում 38 ահազանգ է ստացվել

1 րոպեի ընթերցում

Փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել օձերին. երեք օրում 38 ահազանգ է ստացվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 16-18-ը 38 ահազանգ է ստացել հանրապետության տարբեր տարածքներում, մասնավորապես, Երևանում և Վաղարշապատ, Կապան, Բերդ քաղաքներում, Քանաքեռավան, Քասախ, Արաքս, Մալիշկա, Արզնի, Գետափ, Նոր Արտամետ գյուղերում նկատված օձերի վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր ժամանած փրկարարներն իրականացրել են տեղազննում, որի արդունքում հայտնաբերել են 2 անհայտ տեսակի օձ, 2 լորտու տեսակի սողուն, 5 սահնօձ, 2 շահմար, 2 իժ և տեղափոխել անվտանգ տարածք:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում