Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն մասնակցել Վրաստանի քաղաքականությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է ակտիվորեն մասնակցել Վրաստանի քաղաքականությանը։ Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով նրա գրառումը Facebook-ում:

Ինչպես գրել է Սաակաշվիլին, Աջարիայի գերագույն խորհրդի նիստում արված վերջին հայտարարություններն իր համար դարձան «վերջին կաթիլը»։

«Դավաճանների շքերթը, որը ես երեկ տեսա Աջարիայի գերագույն խորհրդում, վերջին կաթիլն էր։ Վրաստանի դավաճանությունն ու ռուսացման փորձն արդեն թափանցել են բոլոր մակարդակներ։ Չնայած առողջական վիճակիս, ես մտադիր եմ շատ ակտիվորեն ներգրավվել վրացական քաղաքականության մեջ՝ Ուկրաինայում իմ գործունեությանը զուգահեռ… Այսօրվանից մտադիր եմ մասնակցել բոլոր այն «դատերին», որոնց ֆիզիկապես կարող եմ։ Նաև, ինչպես միշտ, միավորման կոչ եմ անում Եվրոպայի բոլոր ազգային, հակառուսական ուժերին, այդ թվում, առաջին հերթին, իմ հիմնադրած «Ազգային շարժում» կուսակցությանը», - ասվում է Սաակաշվիլիի հայտարարության մեջ։

Ինչպես նշում է Грузия Online պարբերականը, հունիսի 15-ին Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության ղեկավար Տոռնիկե Ռիժվաձեն զեկույց է ներկայացրել Գերագույն խորհրդին, որից հետո պատասխանելով հարցերին՝ 2008 թվականի պատերազմն անվանել է «երկչոտաբար տանուլ տված պատերազմ»։

Հայերեն Русский

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը

Ինժեներական քաղաքում տեղի ունեցավ Քամ Ղաֆֆարիանին նվիրված աստղի բացման հանդիսավոր արարողությունը

Դմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերը

Ակադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը

Ձկնաբուծարանների կողմից ապօրինի ջրօգտագործման վերաբերյալ քրեական վարույթով վերականգնվել է 18.5 մլն դրամի վնասը

Եվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրա

Նոյեմբերի 6-ի միջոցառումների անոնս