Վրաստանի նախագահը հայտարարել է, որ իշխանությունները Սաակաշվիլիի արտահանձնման պահանջ չեն ստացել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները պահանջ չեն ստացել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Украинская правда» հրատարակությանը տված հարցազրույցում հայտնել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Այնպես չէ, որ վրացի ժողովուրդը կարծում է, թե Սաակաշվիլին մեղավոր չէ: Նրանք կարող են չհամաձայնել այն բանի հետ, որ Սաակաշվիլիի հետ, հնարավոր է, այնպես չեն վարվում, ինչպես պետք է վարվեն նախագահի հետ: Նրանք շատ մարդասեր են. վրացիները շատ հանդուրժող են: Բայց բնակչության զգացողությունն այնպիսին է, որ Սաակաշվիլին պետք է վճարի իր ռեժիմի օրոք կատարված որոշ հանցագործությունների համար. գուցե՝ոչ անձամբ նրա կողմից, այլ նրա ղեկավարությամբ: Ընդհանուր առմամբ, նման զգացողություն է։ Բայց միևնույն ժամանակ առկա է այն զգացողությունը, որ նրան պետք է արժանապատվորեն վերաբերվել, և հարկավոր է լուծում գտնել։ Նշեմ, որ արտահանձնման պահանջ չի եղել: Այդ ամենը կառավարության պատասխանատվությունն է», - ասել է Զուրաբիշվիլին։

Խոսելով Սաակաշվիլիի հնարավոր ներման մասին՝ նախագահն ընդգծել է, որ դա բարոյական հարց է, որի համար ինքը պատասխանատու է մարդկանց առջև։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ Սաակաշվիլիի հարցն անհանգստացնում է վրաց ժողովրդին, որոնց թվում կան մարդիկ, որոնք տուժել են նրա կառավարման տարիներին, և նա պետք է հաշվի նստի հասարակության կարծիքի հետ։ Դրա հետ մեկտեղ ինքն աշխատում է Վրաստանի իշխանությունների հետ, «որպեսզի այնպիսի լուծում գտնի, որն ավելի համահունչ լինի այն բանին, թե ինչպես պետք է վարվել նախկին նախագահի հետ»։ Զուրաբիշվիլին նշում է, որ ներումից բացի կարելի է գտնել այլընտրանքային ուղիներ, օրինակ՝ էլեկտրոնային թևնոցի կիրառումը։

Սաակաշվիլին գաղտնի Վրաստան է ժամանել 2021 թ. հոկտեմբերին՝ մունիցիպալ ընտրություններից մեկ օր առաջ, որից հետո նրան ձերբակալել են և տեղափոխել Ռուսթավի քաղաքի բանտ։ 2022 թ. մայիսին առողջության վատթարանալու պատճառով նրան տեղափոխել են Թբիլիսիի «Վիվամեդ» մասնավոր կլինիկա, որտեղ նա գտնվում է մինչ օրս։ Վրաստանի իշխանությունների դիրքորոշումն այն է, որ Սաակաշվիլին բանտից ազատվելու նպատակով ձևացնում է, թե իր առողջական վիճակը ծանր է։

Ընթացիկ տարվա փետրվարի 6-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել էր նախկին նախագահի փաստաբանների՝ առողջական նկատառումներով նրան ազատ արձակելու միջնորդությունը։ Մայիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) նույնպես մերժել էր Սաակաշվիլիի փաստաբանների դիմումը՝ բուժման նպատակով նրան Վարշավա տեղափոխելու վերաբերյալ։

Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ քանիցս դիմել են Վրաստանի իշխանություններին՝ խնդրելով ազատ արձակել Սաակաշվիլիին, որն Ուկրաինայի քաղաքացի է, և նրան արտասահման բուժման ուղարկել, այդ թվում՝ Ուկրաինա։ Նախկին նախագահի արտահանձնման մասին ավելի վաղ խոսք չի եղել։

Հայերեն Русский

Հունգարիան արգելել է պարզեցված կարգով Հայաստանից և Վրաստանից աշխատանքային միգրանտների մուտքը

«Հանրապետություն» կուսակցությունը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը ընտրություններին

Քիշնևում մեկնարկել է Մոլդովայի թվային գագաթնաժողով 2026-ը․ Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/06/26

Ասիական ինդեքսներ - 05/06/26

Firebird ընկերության մեգանախագիծը մտել է կառուցման և սարքավորումների տեղակայման եզրափակիչ փուլ

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ