Ադրբեջանի նպատակը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի զարգացման խանգարելն է․ Արարատի մարզպետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Երասխ այցելած դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման հետ կապված բնապահպանական որևէ խնդիր չկա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմի պնդումները բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրականության հետ որևէ կապ չունեն, Ադրբեջանի նպատակն ընդամենը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը խանգարելն է։

«Ադրբեջանի գործողությունները միտում ունեն խանգարել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացմանը։ Նրանք հայտարարում են բնապահպանական խնդիրների մասին, սակայն վստահեցնում եմ, որ նման որևէ խնդիր չկա»,-ասաց մարզպետը։

Գործարանի կառուցման աշխատանքներում 200 մարդ է ներգրավված, իսկ շինարարության ավարտից ու շահագործումից հետո այնտեղ մոտավորապես 1000 մարդ է աշխատելու։

Ադրբեջանը հունիսի 13-ին և 14-ին կրակել էր Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Հունիսի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի արձակած կրակոցների հետևանքով վիրավորվել էին շինարարության վրա աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացիներ։ Հունիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարության հրավերով Երասխ են այցելել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները՝ իրավիճակին տեղում ծանոթանալու նպատակով։

Ադրբեջանն այս ագրեսիայի համար նախօրոք տեղեկատվական հող էր նախապատրաստել՝ պնդելով, թե գործարանի կառուցման հետ կապված բնապահպանական խնդիրներ կան, ինչին ի պատասխան Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ գործարանի կառուցումը իրականացվում է միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան, և բնապահպանական որևէ խնդիր չկա։

Հայերեն English Русский

Ֆրանսիան միգրացիոն հարցերի շուրջ երկխոսություն է սկսել թալիբների հետ

Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն

Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում

ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ղազախ գործընկերոջ հետ

ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ

ՌԴ-ից Հայաստան ժանտախտի ներբերումը կանխարգելելու նպատակով ստեղծված հանձնաժողովը անցկացրել է առաջին նիստը. իրավիճակը վերահսկողության ներքո է

Քննարկվել են ՀԷՑ-ի գործունեության ֆինանսավորման հնարավոր մեխանիզմներն ու դրանց կիրառման հեռանկարները

Իտալիան ՀՀ իրավասու մարմիններին է հանձնել հետախուզվող անձին

«Բարձրաձայն կարոտ». երգչուհի Վարդուհի Վարդանյանի 50-ամյակը նշվել է համերգային ծրագրով

Հոկտեմբերի 9-ի միջոցառումների անոնս