Քաղաքականություն

Ադրբեջանցի զինծառայողները փորձել են դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում․ հայկական կողմը կանխել է առաջխաղացման փորձը

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանցի զինծառայողները փորձել են դրոշ տեղադրել Հայաստանի տարածքում․ հայկական կողմը կանխել է առաջխաղացման փորձը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայությունը։

Հայկական կողմի ձեռնարկածմիջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:

Ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է:

Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ևս հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով սահմանապահ ծառայության մեկ զինծառայողի վիրավորվելու մասին։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում