Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը Լեհաստանում կմասնակցի մի շարք միջոցառումների և հանդիպումների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանը և սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը հունիսի 22-25-ը ներառյալ կգործուղվեն Լեհաստանի Հանրապետություն (Վարշավա՝ հունիսի 22-24-ը, Զաբժե՝ հունիսի 24-25-ը), որտեղ կմասնակցեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսության 655-ամյակի և հայ-լեհական դարավոր բարեկամությանը նվիրված խաչքարի բացման արարողությանը, հայկական մշակութային 2-րդ փառատոնին, ինչպես նաև Լեհաստանի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների, պաշտոնատար անձանց, գործարար շրջանակների, մշակութային գործիչների հետ հանդիպումների ընթացքում կքննարկեն համագործակցության հետագա ուղիները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Զարեհ Սինանյանի և Կարեն Ավանեսյանի գործուղման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի որոշումը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։

Հայերեն

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան

Հայաստանի վարչապետն ու Ղրղզստանի նախագահը հանդես են եկել հայտարարություններով