Մշակույթ

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Արինա Անտոնոսյանը

3 րոպեի ընթերցում

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Արինա Անտոնոսյանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակը ժյուրիի որոշմամբ շնորհվել է Հայաստանը ներկայացնող դաշնակահար Արինա Անտոնոսյանին։ Այդ մասին հայտարարվել է Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի փակման գալա համերգի ընթացքում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից,

երկրորդ մրցանակի է արժանացել ճապոնացի դաշնակահար Յուտո Կիգուջին։ Երրորդ մրցանակը շնորհվել է Անդրեյ Կուրբետին (Հայաստան)։ Առաջին մրցանակակիրն արժանացել է դրամական պարգևի՝ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով, վերջինս նաև հնարավորություն է ստանում համերգով հանդես գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2024-2025 համերգաշրջանի ընթացքում։ Երկրորդ տեղը զբաղեցրած երաժիշտն արժանացել է 5 000 ԱՄՆ դոլար և երրորդ մրցանակակիրը՝ 3 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով պարգևի։

photo-0209.jpg (4.15 MB)

Մրցույթի շրջանակներում շնորհվել են նաև հատուկ մրցանակներ՝ Յոհան Սեբաստիան Բախի «Պրելյուդ և ֆուգայի» լավագույն մեկնաբանության համար, Ֆրեդերիկ Շոպենի էտյուդի լավագույն մեկնաբանության համար, Արամ Խաչատրյանի Պոեմի լավագույն մեկնաբանության համար։ Շնորհվել է նաև «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակը, որին արժանացել է Լիդա Պատուրյանը, ով մեկ համերգ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2024-2025թթ. համերգաշրջանի ընթացքում։

«Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 4 մասնակիցները և ժյուրիի կողմից ընտրված ևս մեկ դաշնակահար հնարավորություն կստանան մասնակցելու 2024թ․ Դուբայում կայանալիք «Classic Piano» դաշնակահարների միջազգային մրցույթին, որը «14 ուղի դեպի Դուբայ» միջազգային մրցույթների եզրափակիչ մրցությունն է։

Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունից հետո առաջին մրցանակակիր Արինա Անտոնոսյանը մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարեց Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։

photo-0246.jpg (5.67 MB)

Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր Արինա Անտոնոսյանը մրցանակաբաշխությունից հետո նշեց, որ ծով զգացմունքներ են իրեն պատել, ու չափազանց հուզված է։ Երիտասարդ դաշնակահարուհին ընդգծում է, որ տպավորված է այն ամենից, ինչ տեղի է ունեցել խաչատրյանական մրցույթի շրջանակներում, ինչ-որ չափով իր հոգու խորքում հույս էր փայփայում, որ կհաղթի մրցույթի ընթացքում և ուրախ է, որ արժանացավ այդ բարձր պատվին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի կայացել է դաշնամուրի մասնագիտական կարգում։ Այն անցկացվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով։

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Մշակույթ

Արվեստը ժամանակի սահմաններից դուրս. Նկարիչների միությունում կբացվի Հաղթանակ Շահումյանի 80-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

Մշակույթ

Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքը Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվեն սեպտեմբերի 21-ից

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Մշակույթ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ԵՄ դեսպանը ծանոթացել են «Ստեղծագործ Եվրոպա» հայաստանյան գրասենյակի գործունեությանը

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Մշակույթ

Համաշխարհային օպերային աստղերի մասնակցությամբ համերգ` Գոհար Գասպարյանի 100-ամյակին

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Մշակույթ

Արմավիրի մարզի Լուկաշին գյուղում «Նոր գույներ» երիտասարդական մշակութային զարգացման կենտրոն է բացվել

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Մշակույթ

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Մշակույթ

«Ոսկե ծիրան»-ի «Վարպետ» մրցանակը հանձնվել է Տարսեմ Սինխին

Հայտնի են  «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Մշակույթ

Հայտնի են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի GAIFF Pro հարթակի հաղթողները

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Մշակույթ

Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Մշակույթ

Հայկական ազգային հագուստը, ավանդույթներն ու մշակույթը կներկայացվեն վեցերորդ «ՏԱՐԱԶֆեստ»-ին

Հայ կի­նո­յի 100-ամ­յա արտադրան­քը՝ մեկ գրքում. կայացել է երկլեզու կատալոգի շնորհանդեսը

Մշակույթ

Հայ կի­նո­յի 100-ամ­յա արտադրան­քը՝ մեկ գրքում. կայացել է երկլեզու կատալոգի շնորհանդեսը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում