Քաղաքականություն

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կայցելեն Երասխ

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կայցելեն Երասխ

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հունիսի 15-ին կայցելեն Երասխի այն հատված, որի ուղղությամբ ադրբեջանական կողմը ագրեսիայի է դիմել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

ԱԳ նախարարն ուշագրավ համարեց, որ այդ վայր, Երասխի այդ հատված մեկնել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը: «Վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաև ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հարցն անշուշտ կպահենք նրանց ուշադրության կենտրոնում»,-ասաց Միրզոյանը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում