Պաշտոնական

Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունները կանոնավոր ձևով զարգացել են. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունները կանոնավոր ձևով զարգացել են. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ֆերդինանդ Ռոմուալդես Մարկոս Կրտսերին՝ ազգային տոնի առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ գերազանցություն,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և Ֆիլիպինների բարեկամ ժողովրդին Ֆիլիպինների Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության 125-ամյակի կապակցությամբ:

Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունները կանոնավոր ձևով զարգացել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Ֆիլիպինների միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր երկու երկրների ժողովուրդների:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն ու նորանոր հաջողություններ, իսկ Ֆիլիպինների բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և խաղաղություն»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում