Հասարակական

Քաղսի և Սոլակ գյուղերի խաչմերուկի մոտ երկու ավտոմեքենաներ են բախվել, վարորդներից մեկին ցուցաբերվել է բուժօգնություն

1 րոպեի ընթերցում

Քաղսի և Սոլակ գյուղերի խաչմերուկի մոտ երկու ավտոմեքենաներ են բախվել, վարորդներից մեկին ցուցաբերվել է բուժօգնություն

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունիսի 11-ին, ժամը 15։33-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Քաղսի և Սոլակ գյուղերի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բախվել են «Porsche» (վարորդ՝ Ա․ Մ․) և «Volkswagen» (վարորդ՝ Պ․ Ք․, ծնված 1994 թ.) մակնիշների ավտոմեքենաները։ Վերջինս շրջվել և բախվել է ճամփեզրի ցուցանակին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել տեղի ուժերով: Տուժած Պ. Ք․-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նշվում է, որ փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում