Հասարակական

Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

1 րոպեի ընթերցում

Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 10-ին, ժամը 23։03-ին ահազանգ է ստացել, որ Մեղրի քաղաքից Արաքսաշեն թաղամաս տանող ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

«Փրկարարները «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ մասամբ մաքրել են ճանապարհահատվածը․ ճանապարհը միակողմանի երթևեկելի է։

Աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են. փրկարարները սահմանազատել են տարածքը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հունիսի 11-ին ճանապարհահատվածի մաքրման աշխատանքները շարունակվել են. ճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում