Հասարակական

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել Պարզ լիճ տանող ճանապարհի երթևեկելի հատվածից

1 րոպեի ընթերցում

Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել Պարզ լիճ տանող ճանապարհի երթևեկելի հատվածից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 11-ին, ժամը 07:18-ին ահազանգ է ստացել, որ Պարզ լիճ տանող հատվածում ծառն ընկել և ամբողջությամբ փակել է ավտոճանապարհը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում