Պաշտոնական

Հայաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունները Պորտուգալիայի հետ. Վահագն Խաչատուրյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը կարևորում է բարեկամական հարաբերությունները Պորտուգալիայի հետ. Վահագն Խաչատուրյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:

«Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։

Համոզված եմ, որ մեր երկրների միջև հաջողությամբ ծավալվող քաղաքական երկխոսությունը կնպաստի հայ-պորտուգալական կապերի և բազմոլորտ համագոր­ծակցության առավել խորացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում