Հասարակական

Հրշեջները մարել են Բյուրեղավանի հանրակացարանում բռնկված հրդեհը. տարհանված 2 բնակչի բուժօգնություն է ցուցաբերվել

1 րոպեի ընթերցում

Հրշեջները մարել են Բյուրեղավանի հանրակացարանում բռնկված հրդեհը. տարհանված 2 բնակչի բուժօգնություն է ցուցաբերվել

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 8-ին, ժամը 19:31-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Բյուրեղավան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցի հանրակացարանային շենքի առաջին հարկի սենյակնեից մեկում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 20:22-ին։ Մասամբ այրվել են գույք և կենցաղային իրեր՝ մոտ 15 քմ։

Նշվում է, որ փրկարարները տարհանել են երկու բկակչի, ովքեր շտապօգնության աշխատակիցների կողմից տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում