Հասարակական

Փրկարարները պատգարակով 1 կմ անցնելով՝ ոտքը վնասած քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

1 րոպեի ընթերցում

Փրկարարները պատգարակով 1 կմ անցնելով՝ ոտքը վնասած քաղաքացուն մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 8-ին, ժամը 16:22-ին ահազանգ է ստացել, որ Հարթագյուղ գյուղում՝ Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները Պ. Կ.-ին պատգարակով (մոտ 1 կմ) իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում