Քաղաքականություն

Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որևէ այլ հարևան չփորձի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Միխայել Ռոթն այցելել է Ծիծեռնակաբերդ

1 րոպեի ընթերցում

Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որևէ այլ հարևան չփորձի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Միխայել Ռոթն այցելել է Ծիծեռնակաբերդ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետություն այցի շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի որեւէ այլ հարեւան չփորձի խախտել Հայաստանի տարածքային ամբողջականությունը եւ հայ ժողովուրդը կարողանա ապրել խաղաղ պայմաններում՝ առանց պատերազմի, բռնությունների եւ վտանգների»,-ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, ասել է Միխայել Ռոթը:

Հյուրերը ծաղկեպսակ են դրել եւ ծաղիկներ խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում