Տնտեսություն

Նոր հնարավորություն փոքր ու միջին ձեռնարկությունների համար. ՍՊԸ-ները կկարողանան շահույթը բաշխել եռամսյակը մեկ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները տարին մեկ անգամի փոխարեն կարող են ընկերության մասնակիցների միջև շահույթի բաշխումն իրականացնել եռամսյակը մեկ անգամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը:

«Մինչև այս ՍՊԸ-ներն իրավունք ունեին շահույթը բաշխել տարին մեկ անգամ: Դա անհարկի արգելք էր նմանատիպ ընկերությունների համար: Հարկ է նշել, որ ՍՊԸ-ները շատ դեպքերում ընտանեկան բիզնեսներ են, այսինքն՝ սեփականատերերը սահմանափակ քանակով անձինք են՝ շատ դեպքերում փոխկապակցված: Իրականության մեջ բոլորս էլ գիտենք, որ այդ գործընթացը չէր կատարվում տարին մեկ անգամ, այսինքն, երբ սեփականատիրոջը որոշակի գումար էր հարկավոր, նա պարբերաբար դա ստանում էր այլ միջոցներով, կազմակերպությունից ձևակերպվում էին փոխառություններ և այլն»,-ասաց փոխնախարարը:

Գերատեսչությունը համարել է, որ նման օրենսդրական արգելքն անտեղի է, և փոփոխությամբ առաջարկում են, որ ոչ ավելի, քան եռամսյակը մեկ թույլ տան ընկերություններին իրենց կազմակերպության ստեղծած շահույթը բաշխել սեփականատերերի մեջ: Այսպիսով՝ սահմանվում է, որ ընկերությունն իրավունք ունի ոչ հաճախ, քան եռամսյակը մեկ անգամ իրականացնել իր շահույթի բաշխում ընկերության մասնակիցների միջև:

Ըստ փոխնախարարի՝ սա կօգնի փոքր ու միջին ձեռնարկություններին ավելի ճկուն լինել:

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց ներկայացված օրենքի նախագծին, այն կքննարկվի լիագումար նիստում:

Հայերեն

Հարգում ենք 110 տարի առաջ սարսափելի ցեղասպանության ժամանակ սպանված 1.5 մլն հայերի հիշատակը. Նենսի Փելոսի

Վերահաստատում ենք կյանքը և ազատությունը պաշտպանելու մեր հանձնառությունը. Արգենտինայի Վարդագույն տունը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Անհամբեր սպասում ենք Հայաստանի հետ մեր ռազմավարական գործընկերության շարունակությանը. Թրամփ

Այս ողբերգության լույսի ներքո ականատես ենք լինում նաև հայ ժողովրդի ուժին ու ամրությանը. Թրամփի ուղերձը

Մոսկվայում Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ են կազմակերպվել

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Ամոթալի է, որ ավելի քան 1 դար անց մենք չկարողացանք դասեր քաղել Հայոց ցեղասպանությունից. Կանադայի Պահպանողական կուսակցության ղեկավար

Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ընունելություն

ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Այլևս երբեք թույլ չենք տա, որ մոռացությունը թաքցնի ճշմարտությունը. հունական Կալամարիայի քաղաքապետը՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին